Դուք հիշում եք, որ սեպտեմբեր ամսից մենք որոշակի կարգավորումներ արեցինք, որի արդյունքում տաքսիները պետք է ՀԴՄ կտրոններ գեներացնեին, և ՊԵԿ նախագահն ինձ մի թիվ է զեկուցել, որը, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրել է։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Չգիտեմ ՊԵԿ-ում զարմացած են թե զարմացած չեն. մասնավորապես սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին ՀՀ-ում տաքսիները գեներացրել են 22 միլիոն 900 հազար դրամ ՀԴՄ. շրջանառությունը՝ մոտավորապես 27-29 մլն դրամի։ Ընդ որում՝ թիվն աճողական է. առաջին ամսում եղել է 5 մլն դրամ, հետո երեք ամսվա տվյալներով 22 միլիոն 900 հազար դրամ ՀԴՄ կտրոն են գեներացրել ՀՀ-ում տաքսի վարող մեր վարորդները»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը