Ըստ ՀՀ արդարադատության նախարարության ամփոփ տեղեկատվության, 2018թ. II եռամսյակում նոտարական համակարգում վավերացվել է 147 378 գործ, գանձված պետական տուրքը կազմել է 165.7 մլն. դրամ: Մեկ գործարքի հաշվով գանձված պետական տուրքը կազմել է 1.12 հազ. դրամ:
Համեմատության համար նշենք, որ 2017թ. II եռամսյակում համակարգում վավերացվել էր 148 070 գործ, գանձված պետական տուրքը կազմել էր 152.7 մլն. դրամ, իսկ մեկ գործարքի հաշվով գանձված պետական տուրքը՝ 1.03 հազ. դրամ:
Նշենք, որ ըստ գործերի քանակի՝ ամենատարածվածը նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացումներն են. այս տարվա երկրորդ եռամսյակում վավերացրել է 53 224 նման գործ, որի դիմաց գանձել է 26.6 մլն դրամ։
Իսկ ըստ գանձված տուրքի մեծության՝ առաջին տեղում անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացումներն են՝ 38.7 մլն դրամ (10 244 գործարք)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը