08 01 2019

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

Նոր սերնդի ՀԴՄ-ները հունվարի 1-ից պարտադիր են դարձել

2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքով բոլոր տնտեսավարող սուբյեկտները պարտադիր պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատեն:

Հունվարի 1-ը վերջնաժամկետ է և բոլոր տնտեսվարողները պետք է պարտադիր ունենան այդ ՀԴՄ-ներից:

Հիշեցնենք, որ 2018թ. տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել՝ զգուշացնելով, որ ՊԵԿ-ը հարկային վարչարարություն չի իրականացնի այն հարկ վճարողների նկատմամբ, որոնք կներկայացնեն նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռքբերման դիմումներ:

Նոր սերնդի ՀԴՄ-ների ձեռք բերման և տեղադրման գործընթացն իրականացվել է փուլերով: Առաջին փուլում նոր ՀԴՄ-ները ձեռք էին բերել խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, այնուհետև միջինները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ