Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60000 դրամ:
2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող և արդեն իսկ սարքը 160000 դրամով ձեռք բերած հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:
ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը