21 03 2019

Լոմբարդներում 24 տոկոսով վարկ չկա, 50-120 տոկոսով են վարկ տալիս․ ԿԲ նախագահ



«Լոմբարդները փոքր և միջին բիզնեսի ձև չեն։ 129 լոմբարդ անցյալ տարի 140 միլիոն հարկ է տվել։ 17 բանկ 49 միլիարդ է հարկ տվել»,- կառավարության նիստում ասաց կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

«Հասարակական մեծ քննարկումներ են գնում, թե պետք է պաշտպանել փոքր և միջին բիզնեսի շահերը։ Դրա փոքր և միջին բիզնեսը ո՞րն ա։ Ֆինանսական կառույցը չի կարող լինել միջին և փոքր բիզնես։ Եթե էդպես է՝ բանկերն էլ պետք է համարենք փոքր և միջին բիզնես»,- ասաց ԿԲ նախագահը։

Անդրադառնալով տոկոսադրույքներին, ասաց․ «Լոմբարդներում չկա 24 տոկոսանոց վարկ։ Էնտեղի վարկերը 50, 60, 70, 80, 100, 120 տոկոսով են»։ «Հայաստանում 100 տոկոսով վարկ կա՞»,- զարմացավ վարչապետը։ «Հայաստանում, իմ կարծիքով, ավելի բարձր տոկոսով էլ վարկ կա»,- արձագանքեց ԿԲ նախագահը։ «Տպավորություն է, թե կառավարությունն ընկել է խեղճուկրակ լոմբարդների հետևից»,- իր հերթին ասաց Նիկոլ Փաշինյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ