Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Ընկերությունը հրապարակել է հինգերորդ հաշվետվությունը՝ «Մենք և հասարակությունը» վերնագրով։
Այսպես, բանկը գործունեության ընթացքում 2․7 մլն դոլար հատկացրել է առողջապահությանը, երեխաներին բուժօգնությանը, բնապահպանությանը, կրթությանը, համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը։ Իրականացրել է 5 բարեգործական աճուրդ և հավաքած 291 հազար դոլարը կրկնապատկել։ Աջակցություն է ցուցաբերել կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններով 300-ից ավելի երեխաների։
Հետևյալ հղումներով կարող եք ծանոթանալ նախորդ հրապարակում-հաշվետվություններին՝ «Մեր անցած ճանապարհը»․ Ամերիաբանկի գործունեությունը՝ թվերով․ Մաս 1, Ամերիաբանկը և տնտեսությունը․ 10-ամյա գործունեությունը՝ թվերով․ Մաս 2։
Երրորդ հաշվետվությունը վերնագրված է «Մենք և պետությունը», չորրորդը՝ «Մենք` որպես գործատու»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը