11 06 2019

Եթե ավանդը եկել է բանկ, նշանակում է՝ այն դարձել է վարկ ու ներդրվել տնտեսություն. ԿԲ պաշտոնյա



«Կոչերը, որ հանեք բարձերի տակից ներդրում արեք, չի նշանակում հանեք բանկերից: Եթե ավանդը եկել է բանկ, նշանակում է ավանդը դարձել է վարկ ու ներդրվել է տնտեսությունում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը:

Խոսելով վարկ-ավանդ հարաբերակցության մասին նա նշեց, որ տենդենցը շարունակում է մնալ նույնը. «Եթե ասում ենք վարկի-ավանդը մեկից ավել է դա նշանակում է ներդրվել է տնտեսության մեջ: Ներգրավված միջոցները ամբողջությամբ ներդրվում են տնտեսության մեջ: Բանկին ինչքանո՞վ է ձեռնտու ներգրավել ավանդ, ավանդի դիմաց վճարել տոկոս հաճախորդին ու դրա դիմաց չստանալ որևէ տոկոս՝ վարկի տեսքով: Բանկին դա ձեռնտու չէ, հետևաբար նման դեպքերում ավանդների տոկոսոդրույքը կսկսի նվազել, բանկային բիզնեսի տեսանկյոնւից ձեռնտու չի լինի բանկի համար»,- ասաց Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ