28 10 2019

Այս տարի 100-ից ավելի աշխատակից դուրս է եկել ԿԲ-ից. ԿԲ նախագահ



«Կենտրոնական բանկի աշխատակիցների աշխատավարձերը մրցունակ չեն առևտրային բանկերի աշխատավարձերի հետ, դրա համար մենք ունենում ենք աշխատակիցների բավականին մեծ հոսելիություն: Տարեկան միջինը 50-60 աշխատակից ենք ունենում, որ դուրս են գալիս աշխատանքից, այս տարի 100-ից ավել աշխատակից է դուրս եկել: Ավաղ, այս պահին աշխատավարձերը ցածր են, և մենք չենք ուզում առևտրային բանկերի աշխատավարձերի բարձրացման տեմպը դնել մեր աշխատավարձերի բարձրացման մեջ»,- հոկտեմբերի 28-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ