Կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու, ինչպես նաև հետևանքները չեզոքացնելու նպատակով դեռևս մարտի սկզբին ՊԵԿ նախագահի հրամանով և ղեկավարությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ՝ կանխարգելիչ միջոցառումների և օպերատիվ տեղեկատվությունների տրամադրման համապատասխան աշխատանքային խումբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։
«Միանգամից շատ արագ ներդվեց էլեկտրոնային վճարման համակարգը։ Գիտեք, որ Պետական եկամուտների կոմիտեի բոլոր հաշվետվական ձևերը, հարկային հաշիվները, հարկային փաստաթղթերը էլեկտրոնային են, և մնացել էր, որ վճարումները լինեին էլեկտրոնային։ Դա, իհարկե, մի քանի անգամ կրճատեց մեր հարկ վճարողների հետ շփումը, բանկ այցելությունները և այլն»,- ասաց ՊԵԿ նախագահի տեղակալը։
Փաշայանի խոսքով՝ վճարման համակարգը ներդնելուց հետո ՊԵԿ-ը սկսեց աշխատանքներ իրականացնել նաև այլ ուղղություններով։ Դրանցից են հիփոթեքի վերադարձի դիմումի ձևի էլեկտրոնային եղանակով բանկերից ստացումը և վերլուծական «խելացի» համակարգը, որը հարմարեցվել է համավարակի պայմաններին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը