02 06 2020

ՀՀ տարածքում 1 օրով կասեցվել է շուկաներին մոտ սննդի կետերի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ տարածքում 1 օրով կասեցվել է շուկաներին մոտ սննդի կետերի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր՝ 02.06.2020թ.-ին, շրջայց է կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանների, իսկ մարզային կառույցները՝ մարզերի հանրային սննդի կազմակերպություններում: Արձանագրելով, որ հանրային սննդի կետերի աշխատանքը նկատելիորեն բարելավվել է ու պարետի որոշումներով ամրագրված՝ կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարին ուղղված, պահանջները հիմնականում կատարվում են, ՍԱՏՄ տեսուչները, այնուամենայնիվ, հայտնաբերում են խախտումներ՝ պայմանավորված անուշադրության, չիմացության կամ անփութության գործոնով:

Տնտեսավարողներին տրվում են ցուցումներ, խորհուրդներ, նաև կազմվում են արձանագրություններ, որոնք կներկայացվեն պարետատուն: Այսօր նաև հանրապետության ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետերի գործունեությունը: Նրանք խախտել են պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները՝ հիմնականում չի պահվել սոցիալական հեռավորությունը, չեն կրել կամ ոչ ճիշտ են կրել դիմակներ ու ձեռնոցներ, չեն ունեցել պարբերական ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ