03 07 2020

21,6 մլրդ դրամ՝ շուրջ 251,6 կմ ճանապարհահատվածների հիմնանորոգման համար. Քրիստինե Ղալեչյան



Պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագիրն իրականացնելու նպատակով 2020 թվականի պետական բյուջեի միջոցներից տրամադրվել է շուրջ 21,6 մլրդ՝ 10 մարզերում գտնվող շուրջ 251,6 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների և թվով 8 տրանսպորտային օբյետկտների հիմնանորոգման նպատակով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

«Միաժամանակ իրականացման փուլում է գտնվում  փոխանցիկ համարվող շուրջ 31 կմ ճանպարհահատվածներ, որոնք չեն ավարտվել 2019 թվականին: Մենք գրեթե ամբողջությամբ ավարտել ենք մրցութային գործընթացները, կնքել ենք պայմանագրերը և ամբողջ ծավալով անցել ենք շինարարության մեկնարկի փուլ»,- նշեց բանախոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ