10 02 2023

«Կարճ ասած»․ Թշնամիները՝ Հայաստանում, հայերը՝ Մոսկվայում, Լոսում․ ծրագիրն անխափան աշխատում է



 

Այն, որ մեր երկրից արտագաղթում են, նորություն չէ։ Նորություն է այն, որ արտագաղթում են շատ մեծ թվերով։ Աննախադեպ բառը սիրող Փաշինյանի համար ասեմ, որ Հայաստանից փախչելու այսպիսի թիվ երբեք չի եղել։ Հիմա ավելի շատ են գնում, քան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած մութ ու ցուրտ տարիներին։ Միայն նախորդ տարի՝ 2022 թվականին, Հայաստանի քաղաքացիներից 45 հազարը ստացել է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ Դրա նախորդած 2021-ին՝ 46 հազարը։ Մի տարի է Ռուսաստանը պատերազմի մեջ է, գաղտնիք չէ՝ ռուսների մի մասը փախչում է այդ երկրից, այդ թվում՝ Հայաստան գալով, իսկ հայերը արտագաղթում են Ռուսաստան, մի մասն էլ դառնում է ՌԴ քաղաքացի։ Այսինքն, պատերազմող երկիրը նրանց ավելի է հրապուրում, քան խաղաղության պայմանագիր կնքող Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանը արդեն գրեթե 5 տարի միանձնյա իշխում է մեր երկրում։ Այդ 5 տարուց 4 տարում, արդեն 138․500 հայաստանցի դարձել է ՌԴ քաղաքացի։ Դա գիտե՞ք, որ կազմում է մեր երկրի բնակչության 5 տոկոսը։ Համեմատության համար նշեմ, որ Նիկոլից առաջ՝ 2011-17 թվականներին 7 տարում ՌԴ քաղաքացիությու էր ստացել 105 հազարը․ 7 տարում 105 հազար, 4 տարում՝ 138 հազար մարդ։ ՌԴ քաղաքացիություն ստանալը դեռ չի նշանակում գնալ Հայաստանից, կարող է մի մասը դեռ չեն գնացել, կարող է մի մասը ՌԴ-ում են ապրում։ Ընդ որում, մի բան է խոպան գնալը, մի բան է քաղաքացիություն ընդունելը, դա համարյա ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է, նշանակում է՝ դու քո երկրի հետ քո հույսը կտրում ես։ Խոսքս այս դեպքում քաղաքացիությունը փոխողների մասին էր, բայց արտագաղթողների թիվը էլ ավելի սարսափելի է միայն 2021 թվականին Հայաստանից գնացել ու հետ չի եկել 73 հազար մարդ։ 2022-ի ամբողջական թվերը չկան, բայց 8 ամսվա թվերով, արդեն 42 հազար մարդ գնացել ու չի եկել։ Ականջդ կանչի Հակոբ Արշակյան, որ հիմա ԱԺ փոխնախագահ ես, Սերժի վախտ բողոքի ցույց էր անում կառավարության դիմաց, թե՝ արտագաղթում են, բա էս թվերը չես տեսե՞լ։

Հլը ես նշեցի ՌԴ քաղաքացիություն ստացած անձանց թիվը, բա ա՞յլ երկրները։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ասում է՝ մի տարվա հերթ կա։ 2021 թվականին միայն Հայաստանից 161 հազար մարդ ԱՄՆ գրին քարտ է լրացրել, ուզում է փախչել երկրից։ Էնպես չէ, թե գրին քարտ է լրացնում ու հանգիստ սպասում․ ի՞նչ ճանապարհ ասես, որ չեն փորձում ԱՄՆ փախչելու համար, էն որ առաջ 8 հազար դոլարով գործ էին դզում, հիմա խոսվում է մինչև 50 հազար դոլարից, էն էլ՝ չերեզ Մեքսիկա, ամենավատ պայմաններում ապրող փախստականների պես։ Ու հիմա դուք ասում եք աննախադեպ հաջողություններ, աննախադեպ թվեր, տնտեսական աննախադեպ ա՞ճ։ Մարդիկ գլուխն առած՝ փախչում են Հայաստանից, որովհետև էս էր ձեր խոստացած Ապագան։ Աշխատում են, նիստեր են անում, այցեր, որոշումներ, լավ աշխատանքի համար պարգևատրումներ, ինչ ուզում եք արեք, ում ջեբն էլ գցեք ձեր ձախողումները՝ արդյունքը էս է։

Լավ, թվերը նայեցինք, իսկ պատճառնե՞րը։ Արդյո՞ք իշխանությունը խորանում է պատճառների մեջ, թե՞ քաղաքացու գաղթելը իր համար զուտ վիճակագրություն է։  Մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, արտագաղթի պատճառները գլխավորապես սոցիալ-տնտեսական էին, Փաշինյանի գալուց հետո, մասնավորապես՝ 2020 թվականից սկսած, այդ պատճառները մնացին, բայց առաջին տեղում հայտնվեց նորը, որը չկար՝ անվտանգայինը։ Մարդիկ գնում են, որպեսզի իրենց զավակների համար ապահովեն անվտանգ ապագա, ապրեն կանխատեսելի խաղաղության մեջ, թե չէ էս ի՞նչ է։ Անվտանգության զգացումը իսպառ բացակայում է, հենց ինքը՝ իշխանության ղեկավարն է ասում, որ մինչև Երևան կարող է հասնել թշնամին։

Արտագաղթի կարևոր պատճառներ են սոցիալականը։ Մարդիկ ուզում են բարձրացնել կյանքի որակը։ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ պետք է ընդունելի աշխատվարձը սկսի 500 հազար դրամից։ Հիմա ասեք տեսնեմ, նախարար-պատգամավորները հանած, բարձր պպաշտոնները հանած, ովքե՞ր են ստանում էդքան փող։ Չասեք ծրագրավորողները, դուք նրանց հետ կապ չունեք։

Անարդարության զգացումը շատ կարևոր է արտագաղթի հարցում․ երբ մարդ համարում է, որ իր ստացած որակավորումից ցածր աշխատավարձ է ստանում։ Գնացել ավարտել է բուհ, ունի բարձր որակավորում, բայց տեսնում է, որ ինքը հաջողության չի հասնում մեր երկրում, հաջողում են անկիրթները, կյանքներում բան չարածները։ Սրանք ստեղծել էին բազա, ասում էին՝ տեսեք նախկինները ծանոթ-բարեկամներին էին գործի տեղավորում, մենք ռեզյումեով։ Քա՞նի հոգու էդպես տեղավորեցիք։ Մասնագետներին գործից հանում եք, ՔՊ-ական ստից մարդկանց տեղավորում, մասնագետներն էլ, թարսի պես, չեն ուզում ՔՊ-ական դառնան։ Երբ կրթված մարդը տեսնում է, թե ովքեր են ղեկավարում, նրա մոտ անարդարության զգացում է առաջանում ու սկսում է քրքրել միգրացիոն ծրագրերը։ Էսօրվա օրինակը ամեն ինչ ասում է․ Ազգային ժողովը քննարկում է օրենք դոլարով վարկերի տրամադրումը սահնմանափակելու մասին։ ՔՊ-ական դեպուտատ Նարեկ Գրիգորյանը էդ օրենքի նախագծի համահեղինակ է հանդես գալիս, ելույթ է ունենում ու ասում է՝ ես գյուղացի տղա եմ, էս օրենքից գլուխ չեմ հանում։ Ինքն է համահեղինակել, դա ընդունում են, դրանով պետք է բանկերը, այնտեղի բազմամյա մասնագետները առաջնորդվեն։ Միայն նրա համար, որ ՔՊ-ական է, Նիկոլ Փաշինյանը Քյավառի ճամփեքին ձուկ ծախողին դարձրել է դեպուտատ․ բայց լուրջ ֆինանսիստները, տնտեսագետներն աշխատանք են փնտրոմ արտասահմանում, բա ի՞նչ անեն։ Ուսուցիչը, որ հազիվ ստանում է 120 հազար դրամ աշխատավարձ, տեսնում է, որ իր ամենածույլիկ աշակերտը դարձել է պարեկ ու շվշվացնելով, մարդկանց ծեծելով ստանում է 400 հազար դրամ աշխատվարձ։ Գիտե՞ք քանի ուսուցիչ կա, որ արտագաղթել է մեր երկրից։ Անձամբ ճանաչում եմ միգրացիոն ծրագրով Ռուսաստան մեկնած ուսուցիչ ընտանիքների։

Արտագաղթի պատճառներից է սեփական բիզնեսը վարելու համար դրսում լայն հնարավորությունները։ Հայաստանում ասում էին մենաշնորհները վերացրել ենք, հովանավորչությունը վերացրել ենք, ցանկացած մեկը կարող է ցանկացած բիզնես անել․ առղոջապահական ոլորտում տենդերներ են շահում վերջին երկու նախարարների ընտանիքները, շինարարական ֆիրմա է բացել, տեդներները շահելու չեմպիոն է ԱԺ նախագահի եղբայրը, բազմաթիվ պետական գնումներ անում են պատգամավոր օլիգարխի բիզնեսներից, կահույքի պատվերներն անում են ԱԺ աշխատակազմի ղեկավարի հիմնարկից, ստացվում է՝ հասարակ քաղաքացին, որ կռիշ չունի, պետք է բիզնեսը բացի ու զրոյական թղթերով հաշվապահություն անի։ Բա որ մի հատ էլ պարզվի հակաիշխանական միտինգի է մասնակցել։ Բա էդ մարդը մնա Հայաստանում, որ ի՞նչ անի։ Հենց երեկ կառավարությոան նիստում ասացին, որ կոռուպցիայի ինդեքսում Հայաստանը նահանջել է, քանի որ հովանավորչությունը մեծացել է։ Կոռուպցիան արտագաղթի գլխավոր պատճառներից է, իսկ մեզ մոտ այն աճում է։

Արտագաղթի կարևոր պատճառներից են դատական խայտառակ եղած համակարգը՝ վարչապետից կախված դատական համակարգը, ոստիկանական պետություն դառնալը։ Ծնողները, որ որդի էին կորցրել պատերազմում, հետո արդարադատություն էին պահանջում, արգելում Նիկոլի մուտքը Եռաբլուր, արտագաղթեցին՝ այդ արդարադատությունը չստանալով։ Նիկոլի պարտված պատերազմում էդքան փախստական եղավ, թողեցին անտուն-անտեր, ի՞նչ եղավ նրանց ճակատագիրը, մնացի՞ն, թե գնացին։ Էն 7600 հոգին, որ փախստաան դարձան սեպտեմբերի 13-ից հետո, ի՞նչ եղավ ճակատագիրը, Աղավնոյի, Բերձորի բնակիչներինը։

Զավեշտն այն է, որ ասում էին՝ մեծ հայրենադարձություն ենք անելու։ Հիմա որ հարց տաս, թե ինչ եք արել, էնքան հեքիաթ կպատմեն՝ սփյուռքի հանձնակատարից, էկոնոմիկայի նախարարից սկսած, մինչև վարչապետ, որ կփոշմանես քո տված հարցից՝ զարմանալով երեսպաշտության ու պադոշության աստիճանից, բայց իրականությունը սա է։ Ու սրանք ռազմավարություն են մշակել, ասում են՝ Հայաստանի բնակչության թիվը հասցնելու ենք 5 թե 6 միլիոնի։ Ո՞ւմով, էդ թուրքերին եք հաշվե՞լ։ Հենց վիճակագրություն են հրապարակել, թուրքերը Հայսատանում տներ են առնում։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի թիմը գնում է ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Հայաստանանից հայերին դատարկելու ճանապարհով։ Ու որևէ խտրականություն չեն դնում միջոցների առաջ, որ ձևով ստացվեց՝ ստցվեց։ Դրա համար մի քանի հարյուր հազարը կստանան տարբեր երկրների քաղաքացիություն, մի քանի հարյուր հազարը կարտագաղթեն, մի 15 հազարը կզոհվեն պատերազմից ու վիրուսից, մի քանիսը՝ հրդեհներից, պայթյուններից, ծնունդները կքչանան, մահերը կշատանան և բնական աճը մինուս կգնա։ Չգիտեմ՝ Փաշինյանը և իր կուսակիցները թուրքական պրոեկտ են, թե ինչ են, բայց եթե այդպիսի պրոեկտ աներ թշնամին, պատկերը սենց էլ լինելու էր, ավել անելու բան էլ չկա, փայլուն արդյունք է։

Ապագա կա․․․հիշում եք իրենց կարգախոսը, պարզվում է այն հայերի համար չէր, իսկ հայերի համար Հայաստանում չէ այդ ապագան։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ