13 01 2023

Նոր հայտարարություն․ «Հայաստան» խմբակցությունը դարձյալ փորձության առաջ է կանգնեցնում ՔՊ-ին․ ՈւՂԻՂ



ԱԺ  «Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ՀՀ ԱԺ  հայտարարություն ընդունել ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու կապակցությամբ:

Առաջարկությունը, ըստ խմբակցության հիմնավորման, պայմանավորված է՝ Ադրբեջանի կողմից  Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը սադրիչ գոծողություններով պարբերաբար շրջափակելու, հումանիտար ճգնաժամ առաջացնելու  և Արցախը հայաթափելու հանցավոր վարքագծին գնահատական տաու հրամայականով։

Նշվում է նաև, որ ՀՀ ԱԺ-ն պարտավոր է արձագանքել Արցախի Հանրապետության ԱԺ կոչին ՝ հիմնվելով ՀՀ օրենսդրությամբ ստանձնած հանձնառությունների վրա։

Նշվում է, որ հայտարարությամբ Ազգային ժողովն ուղերձ է հղում  նաև միջազգային հանրությանը՝  նպատակ ունենալով բոլորի ուշադրությունը սևեռել արցախահայության գոյաբանական խնդիրների վրա։

Հիշեցնենք , որ «Հայաստան»  խմբակցության կողմից ներկայացված հայտարարությունը նախոդ անգամ մերժել էր խորհրդարանական մեծամասնությունը։

ԱԺ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ