Ազգային ժողովը շարունակում է իր աշխատանքները: Այսօր քննարկման կներկայացվի Սահմանադրական դատարանի դատավորի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
Իսկ մինչ այդ ԱԺ նիստերի դահլիճի հարակից նախասրահում տեղի կունենա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրությունը: Առաջադրված թեկնածուն Մարտին Գալստյանն է:
Անմիջապես հետո ԱԺ-ն գաղտնի քվեարկության կդնի Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը: Օրվա երկրորդ կեսին, ԱԺ կանոնակարգի համաձայն, հայտարարությունների ժամն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը