03 12 2020

Վահե Հովհաննիսյանի և Մենուա Սողոմոնյանի ասուլիսը․ ուղիղ



Ընթանում է Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիսը։

Ասուլիսի թեման է ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծին։

Ըստ այս նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից մինչև 5 տարի ժամկետով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ