06 09 2022

«Չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի». Տիրան Խաչատրյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու մասին․ «Իրավունք»

«Չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի». Տիրան Խաչատրյանը՝ իրեն մեղադրանք առաջադրելու մասին․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ, Հայաստանի ազգային հերոս Տիրն Խաչատրյանը, անդրադառնալով բանակի հրամանատարական կազմի վերջին ձերբակալություններին ու մեղադրանքներին, հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ, ինչն արդեն հետեւությունների տեղիք պետք է տար:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ այսպես նաեւ հերթն իրեն մեղադրանք առաջադրելուն էլ է  հասնելու, գեներալ-լեյտենանտն ասաց, որ մտավախություն չունի, ապա հավելեց. «Բայց չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ