05 04 2023

Քաղաքապետի ընտրությունների մասով իշխանությունները նոր ծրագիր ունեն. «Ժողովուրդ»

Քաղաքապետի ընտրությունների մասով իշխանությունները նոր ծրագիր ունեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ապրիլի 11-ին Երեւանի քաղաքապետարանում կայանալիք արտահերթ նիստն իրականում տեղի չի ունենա: Խոսքն այն նիստի մասին է, որտեղ, իբր թե, պետք է ընտրեին Երեւանի նոր քաղաքապետին: Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է գնալ այլ ճանապարհով: Մեր տեղեկություններով՝ որոշում է առկա, որ ավագանու անդամները չեն գնա, չեն գրանցվի նիստին եւ, հետեւաբար, նաեւ քվորում չեն ապահովի:

Այդ նիստի ժամանակ Լեւոն Հովհաննիսյանը, որը հիմա կատարում է քաղաքապետի պարտականությունները եւ նախագահում նաեւ ավագանու նիստերը, կհայտարարի քվորման բացակայության մասին, եւ ընտրությունները կչեղարկվեն: Արդյունքում կունենանք մի իրավիճակ, երբ Լեւոն Հովհաննիսյանը կմնա ու կղեկավարի այնքան ժամանակ, մինչեւ տեղի կունենան Երեւանի ավագանու հերթական ընտրությունները:

ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն ասում են, որ այս պահի դրությամբ իշխանական վերնախավում որոշված է, որ այդ ընտրություններն արտահերթ կերպով չեն լինի, այլ կօգտագործեն այս ընթացքում առկա ժամանակը, որպեսզի լավ աշխատեն եւ սեպտեմբերին կարողանան մասնակցել ընտրություններին՝ Տիգրան Ավինյանի դեմքով: Սա է իշխանությունների այս պահի ծրագիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ