19 05 2023

Սյունիքը շարունակում է մնալ Արևմուտքի ուշադրության կենտրոնում․ «Հրապարակ»

Սյունիքը շարունակում է մնալ Արևմուտքի ուշադրության կենտրոնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքը շարունակում է մնալ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում։ 15 եվրոպական երկրների դեսպաններ օրերս այցելել են մարզ՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի գլխավորությամբ։ Որոշել են Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն անցկացնել Սյունիքում։ Եղել են Կապանում, այսօր Գորիս այց է նախատեսվում։ Հանդիպել են մարզպետի հետ, մասնակցել ցուցահանդեսի, համերգային միջոցառման։

Տարեսկզբից Սյունիքում մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությունը, որը մարզի բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն է ուղղված։ Ասվել էր, որ 5 տարվա կտրվածքով մարզին տրամադրելու են 51 մլն եվրո, երեկ ասվել է 116 մլն-ի մասին։ Սակայն նպատակը ոչ թե Սյունիքի զարգացմանը նպաստելն է, այլ նրա աշխարհաքաղաքական դիրքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ