26 05 2023

Դանիելյանը, որ Փաշինյանի աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում՝ մերժելով արդարադատությունը, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից․ «Ժողովուրդ»

Դանիելյանը, որ Փաշինյանի աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում՝ մերժելով արդարադատությունը, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկմանը հաջորդած դատավորի ընտրությունը շառաչուն ապտակ էր քծնանքի ճամփան բռնած ուժային կառույցների եւ դատական իշխանության բոլոր ներկայացուցիչների համար:

Դատավոր Արմեն Դանիելյանը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության աչքին բարձրանալու համար վճիռներ էր կայացնում՝ մերժելով արդարադատությունը, ինքը մերժվեց ՔՊ-ի կողմից: Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը դատավոր Դանիելյանից հրապարակավ թիվ մեկ ամբիոնից բացատրություն պահանջեց իրեն անհիմն ու ապօրինի կալանավորելու համար, դատավորի հեղինակությունն իր ամբարտավանությամբ փորձեց պաշտպանել տխրահռչակ Հովիկ Աղազարյանը, սակայն երեկ կայացած դատավորի քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ Դանիելյանի կերպարը անգամ ՔՊ-ում է մերժելի:

Բանն այն է, որ քաղաքական իշխանությունների սրտից բխող կալանքներ տված դատավոր
Արմեն Դանիելյանին խորհրդարանում չօգնեցին իր կայացրած որոշումները. նա չընտրվեց նոր ստեղծված Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Երեկ ընտրվեց Ելիզավետա Դանիելյանը. նրա օգտին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ