27 05 2023

Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 29-ին խորհրդարանում բավականին թեժ է լինելու: Այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ կառավարության անդամները խորհրդարանում կլինեն: Ազգային ժողովի համատեղ նիստերում կքննարկվի ՀՀ 2022 թվականի պետբյուջեի կատարողականը:

Այսպիսով, երկուշաբթի օրը խորհրդարան են գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը, ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Բնականաբար, անդրադարձ է կատարվելու նաեւ պետական պարտքին:

Ըստ այդմ, ՀՀ պետական պարտքում 2,536.7 մլրդ դրամը (6,445.4 մլն ԱՄՆ դոլարը) կազմել է արտաքին պարտքը, 1,650.0 մլրդ դրամը (4,192.3 մլն ԱՄՆ դոլարը)՝ ներքին պարտքը: 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 49.3%-ը, ընդ որում՝ կառավարության պարտքը կազմել է ՀՆԱ-ի 46.7%-ը: Իսկ, ահա, 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ներքին պետական պարտքը, նախորդ տարեվերջի համեմատ, աճել է 412.5 մլրդ դրամով (33.3%-ով), եւ դրա տեսակարար կշիռը ՀՀ պետական պարտքի կառուցվածքում աճել է՝ 27.9%-ից հասնելով 39.4%-ի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ