22 01 2019

Նախկին մարզպետը ԱԺ-ից բնակվարձ կստանա․ «Ժողովուրդ»

Նախկին մարզպետը ԱԺ-ից բնակվարձ կստանա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Երևանում բնակա­րան չունեցող ԱԺ պատգամավորները, ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր, կարող են բյուջեից ստանալ 100 հազար դրամ տան վար­ձակալության համար: 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանը, որն այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, նշեց, թե ինքն էլ է նման դիմում ներկայացնելու. «Այո, դի­մելու եմ: Ես ուրիշ հնարավորություն չու­նեմ»: Ուսումնասիրելով նախկին մարզ­պետ պատգամավորի ունեցվածքը՝ «Ժո­ղովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Իջևանում ունի բնակելի տուն և չորս հողամաս: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 2.3 մլն դրամ, «Իջևանի Բենտոնիտ կոմբի­նատ» ԲԲԸ-ի լուծարումից ստացել է 1.9 մլն դրամ և ոմն Ռոբերտ Կիրակոսյանից ստացել է 270 հազար ռուբլի»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ