«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, վարչապետի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան այնքան էլ, մեղմ ասած, դուր չի եկել արեւմտյան տերություններին, եւ նրանք փորձել են իրենց վերաբերմունքն արտահայտել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջոցով:
Ըստ տեղեկությունների, լեհ դիվանագետն իր հանդիպումներից մեկի ժամանակ հասկացրել է ՀՀ ղեկավարությանը, որ այդ այցն «առանձնապես ոգեւորիչ չէ»: Սակայն հասկանալի է, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, այցը նախատեսված է, եւ վարչապետը փետրվարի 27–ին կմեկնի Թեհրան:
Ըստ մեր աղբյուրների, այցն իր բնույթով այդքան էլ լավ չեն «մարսում» նաեւ ՀՀ իշխանությունների՝ արեւմտյան արժեքներ դավանող սեկտորի ներկայացուցիչները»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը