24 04 2019

Գլխավոր շտաբի պետն անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

Գլխավոր շտաբի պետն անշարժ և շարժական գույք չունի․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Արտակ Դավթյանը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Առկա են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին: Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 950 000 ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար:  2018թ. հարկային տարվա վերջում Ա. Դավթյանի դրամական միջոցներն ավելացել են՝ համապատասխանաբար կազմելով 4 980 000 ՀՀ դրամ և 3270 ԱՄՆ դոլար: Ա. Դավթյանի եկամուտները նշված հարկային տարում գոյացել են աշխատավարձից՝ կազմելով 9 581 421 ՀՀ դրամ:  Նշենք, որ մինչ այս պաշտոնին նշանակվելն Արտակ Դավթյանը 5-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը նա զբաղեցնում է 2018թ. մայիսի 24-ից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ