12 12 2019

Վարչապետը դժգոհ է Վահե Գրիգորյանի պահվածքից․ «Հրապարակ»

Վարչապետը դժգոհ է Վահե Գրիգորյանի պահվածքից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը երեկ ամբողջությամբ ընդունվեց։ Չնայած այն իշխանության համար կյանքի-մահվան հարց էր, սակայն նախագիծը ստացավ 82 կողմ ձայն, որից մեկը անկախ հռչակված Արման Բաբաջանյանն էր։ «Իմ քայլի» 88 հոգանոց ֆրակցիայից 7-ը չմասնակցեցին քվեարկությանը, ոչ էլ, ինչպես Գևորգ Պետրոսյանը բնորոշեց, «կտակ» էին թողել գործուղումների մեկնելուց առաջ (նամակ, թե ինչպես են քվեարկում), ինչն «Իմ քայլ»-ում բուռն քննարկումների առիթ է դարձել։

Բացականերն էին Մարիա Կարապետյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Արտակ Մանուկյանը, պետաիրավականի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, Մխիթար Հայրապետյանը, Կարեն Սարուխանյանը, Արեն Մկրտչյանը։ Իսկ առաջին ընթերցմանը Թագուհի Թովմասյանն էր գրանցվել, բայց չէր քվեարկել։ Նա ասաց․ «Կառավարման ակադեմիայում այդ ժամին դասի էի, որից չէի կարող բացակայել»:Ի դեպ, վերջերս Նիկոլ Փաշինյանը խմբակցության նիստի ժամանակ դժգոհել էր ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի պահվածքից, թե իր համար հասկանալի չէ՝ ինչ է ուզում նա, և իմքայլականներն անորոշության մեջ չէին կողմնորոշվում՝ ինչպես քվեարկել։ Երկրորդ բացատրությունն էլ այն է, որ «Իմ քայլ»-ում, հակառակ հերքումներին, խմբային տարանջատումները գնալով խորանում են»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ