«Հրապարակ»-ը գրում է․«Հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 29-րդ ամյակի կապակցությամբ պաշտոնյաները տարբեր մարզերում կմասնակցեն տոնական միջոցառումների։ Որոշել են այս տարի փոխել նշելու ձեւաչափը եւ գնալ մարզեր։ Վարչապետն ու պաշտպանության նախարարը կմեկնեն Արցախ, ապա կլինեն Վարդենիսում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մի խումբ պատգամավորների հետ, կլինի Գորիսում, Արարատ Միրզոյանը՝ Վանաձորում, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ Արարատում։ Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ նախագահականում պարգեւներ էր հանձնում։
Մեր տեղեկություններով, սեւազգեստ մայրերը որոշել են Փաշինյանի ճանապարհը փակել Եռաբլուրում, սակայն դա նրանց չի հաջողվի»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը