«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զուգահեռներ է անցկացրել իր եւ Հիսուսի միջեւ։ Անդրադառնալով ՀՀ կառավարության կադրային քաղաքականությանը՝ ասել է․ «Վերջերս խոսում էի դավաճանության եւ դավաճանների մասին, որոնք նույնպես եղել են եւ հնարավոր է նորից լինեն մեր իշխանության մեջ, մասնավորապես՝ իրավապահ համակարգում։ Երբ այս թեմայով մտածում եմ, ինձ նորից օգնության է գալիս Ավետարանը:
Նույնիսկ Հիսուսի ընտրած կադրերի մեջ, պարզվեց, դավաճաններ կային: Այնպես որ, եթե Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել, մեծամտություն կլինի մտածել, որ որեւէ վարչապետ կամ կոնկրետ ես կարող եմ այդպիսի քաղաքականություն վարել»։ Հետաքրքիր է՝ իսկ Հիսուսն ու Ավետարանն ի՞նչ են ասում ապաշնորհ կառավարիչների եւ վատ կառավարման մասին»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը