15 08 2020

Եկավ, ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ․ «Հրապարակ»

Եկավ, ընկերոջը կարգեց քաղաքապետ ու հեռացավ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արտակ Գասպարյանը հայտարարեց, որ հեռանում է պաշտոնից։ Նա ռուսերենով մի հրաժեշտի խոսք է զետեղել ֆեյսբուքում, պատմելով, որ այն ուղղությունը, որտեղ ինքը խորհուրդներ էր տալիս՝ կորցրել է իր ակտուալությունը, բայց ամեն ինչ լավ է ընթանում, հիմա էլ՝ ինչպես ամենասկզբում, հավատում է Նիկոլ Փաշինյանին և այս կարգի այլ զեղումներ։

Նախկին կավեենշչիկ Արտաչոկը, փաստորեն, իր միսիան ավարտված է համարում, չնայած ոչ ոք չգիտի, թե նա ինչ խորհուրդներ է տվել վարչապետի խորհրդականի պաշտոնում։ Փոխարենը գիտենք, որ նա Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է և ժամանակին գրել ենք, որ որևէ կարգավիճակ չունենալով մասնակցում է քաղաքապետի մոտ տեղի ունեցող խորհրդակցություններին։

Իսկ միսիան ավարտվել է, քանի որ միակ գործը, որը նա արել է այս ընթացքում՝ Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետ կարգելն է եղել։ Նրա անմիջական և շատ ինտենսիվ ջանքերի շնորհիվ է ծագել Մարությանին քաղաքապետ կարգելու գաղափարը, նա է հարթել տարբեր դժվարություններ այդ ճանապարհին և հասել նրան, որ իր դերասան ընկերը զբաղեցնի Հայաստանի, կարելի է ասել, երրորդ պաշտոնը։

Իսկ այսօր, երբ ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձի ընտրությունը սխալ է եղել և Հայկ Մարությանը, որպես քաղաքապետ, ձախողված է, ուստի Արտաչոկն էլ այդ ձախողման մեջ ծանրակշիռ մասնակցություն ունի, եկել է ասպարեզը լքելու ճիշտ ժամը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ