02 07 2021

ՔԿ-ում ազատումների հետաքրքիր նախապատմությունը․ «Ժողովուրդ»

ՔԿ-ում ազատումների հետաքրքիր նախապատմությունը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուժային կառույցերում, մի կողմից, մեդալներ ու պարգեւներ են բաժանվում, մյուս կողմից՝ ազատում են մարդկանց: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեում ազատումները հետաքրքիր նախապատմություն ունեն։

Մասնավորապես՝ քննիչներին ու վարչության պետերին նախապես հրավիրել են վերադասները եւ ասել, որ պետք է պատրաստ լինեն, քանի որ անկանխատեսելի իրադարձություններ եւ պաշտոնից ազատումներ են սպասվում։

Ուշագրավ է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հրապարակել էր, որ ազատումներ են լինելու, շատ քննիչներ ու այլ պաշտոնյաներ փորձել են հասկանալ վերադասներից, թե ում է խոսքը վերաբերում: Բանն այն է, որ գործընթացը գաղտնի է եղել, եւ այդ ազատված անձինք հստակ չեն իմացել, որ հենց իրենք են ազատվելու աշխատանքից։

Ավելին, աշխատանքից ազատված պաշտոնյաներն աղմկահարույց գործեր քննած անձինք են, որոնք ծառայություն են մատուցել, մտածել են առաջընթաց կունենան, բայց գործազուրկ են դարձել: Նրանց անունները կհրապարակենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ