ՁՄՌԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԸ ԾԱԽՍԱՏԱՐ Է

Տեղադրվել է: Yerevan Today
17  11  2014

Ձմեռն արագ քայլերով մոտենում է: Շուտով կգա առաջին ձյունը: Տարվա ամեն եղանակ իր գեղեցկությունն ունի: Ձմռան հմայքները վայելելու համար պետք է նախօրոք պատրաստվել: Տաք կոշիկ ու հագուստ, բնակարանը ջեռուցելու միջոց ու մեքենաների ռետինե անվադողեր: Պիտի պատրաստվեն բոլորը, թե պետական մարմինները, թե բնակիչները: Երևանի քաղաքապետարանից հավատացնում են. սառցապատ ճանապարհներ չենք ունենալու: Մայրաքաղաքում բնակարաններն արդեն սկսել են ջեռուցվել, հիմնականում՝ գազով, ոմանք հոսանքով, մյուսներն էլ դեռ փայտ են վառում: Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում, ինչքա՞ն գումար պետք է ունենալ այն տաք անցկացնելու համար: Բնակչության քանի տոկոսն է նյութապես ի վիճակի բացի ձմռան անհարմարությունների դեմ տրտնջալուց, նաև գեղեցկությամբ հիանալ: Հակառակ դեպքում կստացվի, որ մարդիկ ամեն տարի իրենց կյանքի շուրջ հինգ ամիսը մի կերպ գոյատրելով են անց կացնում: Այս և ձմռան հետ կապված բազմաթիվ հարցեր են Yerevan. Today-ի ուսումնասիրության առանցքում:

 

Գազի թանկացումից հետո համակարգին միացել է 14 515 բաժանորդ 

02.12.2014

Մի կողմից շատերը բողոքում են գազի գնի թանկացումից, մյուս կողմից՝ գյուղական որոշ համայնքներ ցանկանում են միանալ գազամատակարարման համակարգին: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառյության պետ Շուշան Սարդարյանի խոսքով՝ գազի գնի թանկացման պատճառով, կապույտ վառելիքից հրաժարվել է հարցվածների մոտ 2 տոկոսը: «Գելլափ Ինթերնեյշնլ» կազամակերպության հարցման արդյունքերը ցույց են տվել, որ եթե սննդի պատրաստման համար գազ է օգտագործում սպառողների 100 տոկոսը, ապա տունը գազով է տաքացնում Հայասատանի բնակիչների 57, երևանաբնակների` 72 տոկոսը:

 

 

 

Ձմեռը տաք կլինի. Օդերեվութաբան 

29.11.2014

Օդերևութաբաններն այս տարվա համար տաք և տեղումնառատ ձմեռ են կանխատեսել: ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտորնի պետ Գագիկ Սուրենյանի տեղեկացմամբ, առաջիկա ձմռան ընթացքում օդի ամսական միջին ջերմաստիճանը լինելու է նորմայից բարձր՝ 1-2 աստիճանով: Ըստ նրա, տաք ձմեռ ասելով չպետք է հասականալ, որ ամբողջ ձմռան ընթացքում դիտվելու է միայն բարձր ջերմաստիճան, չի բացառվում, որ որոշ օրերի դիտվի ջեմաստիճանի անկում:

 

 

 

Եղանանակով պայմանավորված ավտոճանապարհային պատահարների թիվն աճել է 

26.11.2014

Տեղացող ձյան և մերկասառույցի հետևանքով այս տարի ավտոճանապարհային պատահարները ավելի շատ են: Ընդ որում, մինչև տարեվերջ դեռ ձմեռային ամբողջ ամիս կա: Բարեբախտաբար զոհեր չկան: Ընդհանուր առմամբ 2014-ի առաջին 9 ամիսները աչքի են ընկել արտակարգ դեպքերի առատությամբ: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանի խոսքով, թե հրդեհների, թե ՃՏՊ-ների և թե թունավորումների գերակշռող մեծմասնությունը գրանցվել է մայրաքաղաքում:

 

 

 

Զինվորների նոր ձմեռային համազգեստը կարվում է  հոգատարությամբ

22.11.2014

YEREVAN.TODAY-ի նկարահանող խումբը եղել է զինվորների համար ձմեռային համազգեստ կարող արտադրամասերից մեկում: Արտադրամասի վարպետները առանձնացնելով համազգեստի որակական հատկանիշները՝ նշում են, որ կարում են ինչպես սեփական զավակների համար: Որոշ համազգեստների գրպաններում էլ կոնֆետներ են դնում:

 

 

 

Մարդիկ գազից անցնում են փայտի. Իշխան Խաչատրյան

21.11.2014

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը «Yerevan.today»-ի հետ զրույցում անհանգստացնող համարեց արտագաղթի տեմպերը: Խնդիրների լուծման համար, ըստ նրա, սոցիալական ծրագրեր չեն իրականացվում: Իսկ մոտեցող ձմեռը նոր խնդիրների առաջ է կանգնեցրել սոցիալապես անապահով բազում ընտանիքների: Մարդիկ դադարում են հոսանք ու գազ օգտագործել՝ վերադառնալով առավել էժան փայտին ու աթարին: Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Ձմեռը՝ տաք համազգեստով 

21.11.2014

Այս ձմեռը զինվորները կանցկացնեն նոր՝ ավելի տաք համազգեստով: Նախևառաջ փոխվել է ձմեռային վերարկուի աստառը: Այն այսուհետ կլինի մետաքսից, որի տակ կարված է ավելի թեթև, բայց տաքություն պահող հատուկ կտոր: Լիովին փոխվել է ձմեռային գլխարկը: Համազգեստի այլ փոփոխությունները՝ տեսանյութում:

 

 

 

Ձմռանը 70 տոկոսով ավելի էլեկտրաէներգիա ենք սպառում 

20.11.2014

Չնայած վերջին թանկացումներին, էլեկտրաէներգիայի սպառման ծավալները փոքր չափերով, բայց մեծանում են: ՀէՑ իրացման տնօրենի տեղակալ Վարդան Մեսրոպյանի խոսքով, ձմռանը հոսանքի սպառումն ավելանում է 70 տոկոսով: Մեսրոպյանը դեռ չգիտի՝ հաջորդ տարի հոսանքը կթանկանա, թե՝ ոչ:

 

 

 

Ձմռան ցրտից ամենաշատը տուժում են անօթևանները 

19.11.2014

Ձմռան գալուստը տագնապալի ու սարսափեցնող է հատկապես անօթևանների համար, որոնց մշտական քաղցին ավելանում է սառնամանիքը: «Yerevan.today»-ի նկարահանող խումբն այցելեց անօթևանների ժամանակավոր կացարան: Այն, ինչ տեսանք այնտեղ, իրոք սարսափեցնող էր՝ մարդիկ, որոնք ցրտահարվել են և զրկվել վերջույթներից, մարդիկ, որոնք ստիպված են եղել մայթերին քնել 35 աստիճան ցրտի պայմաններում:

 

 

 

100 անօթևան ժամանակավոր կացարան ունի 

19.11.2014

2014-ից առ այսօր անօթևանների կացարանում ժամանակավորապես բնակվել է 143 անձ: 10 անօթևան վերադարձել է ընտանիք: Աշխատանքի է տեղավորվել 18 անօթևան, 8-ը հրաժարվել են աշխատանքից: Մասնագիտացված ինտերնատ են տեղափոխվել 6, ծերանոց՝ 4 անօթևաններ: Ներկայացնում է անօթևանների մի մասին տանիքով ապահովող բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Շավարշ Խաչատրյանը:

 

 

 

Բնակարանները սկսել են «քիչ-միչ» ջեռուցել. հարցում

17.11.2014

«Yerevan.today»-ի հարցումները ցույց տվեցին, որ մեր համաքաղաքացիների մեծամասնությունը բնակարանը ջեռուցում է գազով: Սակայն կան ընտանքիներ, որոնք շարունակում են տունը ջերմացնել փայտ վառելով:

 

 

Ձմռանը էներգակիների սպառման տվյալները մեկ ամսվա միջին կտրվածքով

 


Գազ - 40 000 դրամ
Էլեկտրաէներգիա -50 000 դրամ
Փայտ 1խմ-ը- 20 000 դրամ:
Հաշվարկը կատարված է երկսենյականոց տիպական բնակարանների համար:

Էլեկտրաէներգիայի սակագինը վերջին անգամ բարձրացավ 2014թ.-ի օգոստոսի 1-ին: Այն բարձրացավ 4 դրամով: Բնակչությանը մատակարարվող ցերեկային էլեկտրաէներգիայի 1 կիլովատտ/ժամը 38 դրամի դրամի փոխարեն դարձավ 41․85 դրամ, իսկ գիշերայինը՝ 28-ի փոխարեն 31․85 դրամ: Այս սակագինը առաջիկա մեկ տարվա համար է։

Գազի սակագնի վերջին թանկացումը եղավ 2013թ.-ին: «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը դարձավ 156 հազար դրամ՝ նախկին 132 հազար դրամի փոխարեն :Այսինքն այն թանկացավ 18 տոկոսով:Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազը վաճառվում է 276,98 դոլարով՝ նախկին 243,13 դոլարի փոխարեն :Թանկացումը կազմել է 14 տոկոս

 

 

Ձմեռային անվադողերը նաև՝ ապառիկ

17.11.2014

Ձմռանը նախապատրաստվում են նաև վարորդները: Նրանց խոսքով մեքենայի անվադողերը պետք է փոխել հոկտեմբերից: Որքա՞ն արժեն ձմեռային անվադողերը և, վարորդների քանի՞ տոկոսն է պատրաստ երթևեկել սառած փողոցներով: «Yerevan.today»-ի հարցումը՝ տեսանյութում

 

 

 

Քաղաքապետարանը պատրաստ է, իսկ՝ բնակիչնե՞րը

17.11.2014

Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով, քաղաքապետարանը պատրաստ է առաջին ձյանը: Միայն փողոցները ձյունից մաքրելուն պետք է նապաստեն նաև քաղաքացիները, ինչպես նաև՝ մեքենաների անվադողերը փոխարինեն ձմեռայինով: Խցանումները երբեմն մեքենասարքավորումների տեղաշարժի համար լուրջ խնդիր են հանդիսանում:

 

 

 

Ապօրինի ծառահատումների աճի մտավախություն կա. Հայանտառ 

17.11.2014

Գազի և լույսի թանկացման  պատճառով  հնարավոր է, որ ավելանան ապօրինի ծառահատումները: «Հայանտառ » ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ՝ Ռուբեն Պետրոսյանի խոսքով, այդ մտավախությունը միշտ էլ կա, թեև վերջին տարիներին նման դեպքերը նվազել են: Ապօրինի հատումների նվազման պատճառը հսկողության խստացումն է, ասել է գլխավոր անտառապետը:

 

 

 

Ապօրինի ծառահատումների վիճակագրություն

 

 

ՀՀ Բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից ապօրինի ծառահատումների համար 2014թ. Օգոստոս-նոյեմբեր ամիսներին կայացվել է 4.1 մլն. դրամ գումարով վարչական տուգանքի 78 որոշում: Կազմվել է 4.92 մլն դրամ շրջակա միջավայրին հասցված վնասի 30 արձանագրություն: Փայտանյութի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 8.9 մլն դրամ գումարով վարչական տուգանքի 89 որոշում: Կազմվել է 1.93 մլն դրամ գումարով շրջակա միջավայրին հասցված վնասի 32 արձանագրություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ