15 03 2024

Seven Visions, The Dvin-ը հաղթող է ճանաչվել հեղինակավոր World Travel Awards Europe Gala Ceremony 2024-ի 6 անվանակարգերում

Seven Visions, The Dvin-ը հաղթող է ճանաչվել հեղինակավոր World Travel Awards Europe Gala Ceremony 2024-ի 6 անվանակարգերում

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Seven Visions, The Dvin-ը ներկայացված է հեղինակավոր World Travel Awards Europe Gala Ceremony 2024 մրցանակաբաշխությանը։ Այժմ մենք ուրախ ենք տեղեկացնել, որ Seven Visions-ը 2024 թվականի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է 6 հեղինակավոր անվանակարգերում՝

1) Աշխարհի լավագույն նոր MICE հյուրանոց 2023

2) Եվրոպայի լավագույն նոր MICE հյուրանոց 2023

3) Եվրոպայի առաջատար ժամանցային հյուրանոց 2024

4) Հայաստանի լավագույն MICE հյուրանոց 2023

5) Հայաստանի առաջատար կոնֆերանս հյուրանոց 2024

6) Հայաստանի առաջատար հյուրանոց 2024 

Այս հաղթանակներն արտացոլում են բիզնեսի, ժամանցի, շքեղության և կոնֆերանսների գերազանցության մեր հանձնառությունը՝ ամրապնդելով Seven Visions-ին որպես աշխարհում հյուրընկալության առաջատար: Շնորհակալություն մեր հյուրերին, անձնակազմին և գործընկերներին՝ մեր հաջողությանը նպաստելու համար:

Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ  Դուբայում կայացած World Travel Awards գալա-մրցանակաբաշխությանը Seven Visions Resort & Places, The Dvin-ը ճանաչվել էր լավագույնը World's Leading Hotel Dining & Entertainment Experience անվանակարգում։ Տարբեր անվանակարգերում ներկայացված էին այնպիսի շքեղ համալիրներ, ինչպիսիք են՝ Jumeirah Al Naseem, Burj Al Arab, Four Seasons, Atlantis The Royal, Kempinski Hotel Mall of the Emirates-ը և այլն։ 

 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ