17 04 2024

Ոստիկանությունը ոչ մի մոտիվացիա չուներ՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու․ Ռուբեն Մելիքյան



Կասկածներ ունեն, որ տեղափոխման ժամանակ կարող է կրկնվել Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքը: Այս մասին այսօր վաղ առավոտյան լրագրողների հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Անդրադառնալով Վարդանյանի խոշտանգմանը՝ նա նշեց, որ սա չի տեղավորվում ոստկանական խոշտանգումների շրջանակում։ «Ինչի համար են ոստիկանները խոշտանգում, ցուցմունք կորզելու նպատակով կամ վիրավորում են, պատասխան վիրավորանք են ստանում՝ խփում են, այս անգամ մոտիվացիան ո՞րն է, ոչ մի մոտիվացիա չուներ ոստիկանությունը Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, ոստիկանությունը մոտիվացիա չուներ։ Մոտիվացիա ուներ բացառապես ՔՊ-ն, հիշենք, որ Ալեն Սիմոնյանի գրառումը, որը ՔՊ-ի էջում դրվեց»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ