23 04 2024

Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ․ Իշխան Սաղաթելյան



Նիկոլ Փաշինյանը նոր ականներ է դնում մեր պետականության տակ։ ՀՀ ինքնիշխան իրավազորության ներքո գտնվող տարածքների հանձնումը թշնամուն պետական հանցագործություն է և դավաճանություն։ Այս մասին Ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ գործող իշխանությունները Հայաստանից նոր տարածքներ  են զիջում՝ առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու․ տարածքային փոփոխություններն՝ առանց հանրաքվեի, իրավականորեն համարվում են ծանրագույն հանցագործություն։

Ինչ վերաբերում է հակազդեցությանը, ապա, Իշխան Սաղաթելյանի խոսքով, այն կա, սակայն բավարար մակարդակը դեռ չի ձևավորվել։

«Հույս ունեմ՝ այն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական»,- ասաց Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ