08 05 2024

Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազանը՝ իշխանություններին



Պետք է պայքարել, համոզմունք ու հավատք ունենալ, քանի որ մեր ողջ կյանքը պայքար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը՝ խոսելով Արցախի և Շուշիի ազատգրման խորհրդանշական օրվա մասին:

Անդրադառնալով իշխանությունների կողմից տարածվող կեղծ թեզերին սրբազանն ասաց. «Սկսել են ոչ միայն ժողովրդին խաբել, այլ նաև իրենք իրենց սուտ են ասում ու հավատում, արդեն այդ փուլին են հասել։ Հիմա ինչ ուզում ասում են արդեն, չեղած բաները պարզաբանելու կարիք չկա»:  

Լրագրողի հարցին այն մասին, որ երեկ Փաշինյանը հայտարարել է, որ զիջումներ չեն տեղի ունենում, դեռ մի բան էլ շահելու ենք, Բագրատ Սրբազանը մեկնաբանեց․ «Հաղթելու ենք, ապագա կա»։ 

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ