26 04 2024

Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին. Փաշինյան

Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։

«Մենք եկել ենք մի տեղ, որտեղ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին: Սա շատ կարեւոր փուլ է ու, որպես կուսակցություն, պետք է շատ ակտիվ լինենք: Պարզ է, որ դա շատռ ցավոտ հարց է, եւ դա ուրիշի տոնը չի, իմ տունն է: Տան խնդիր կա, ճանապարհի խնդիր կա, բայց ես ուզում եմ՝ մենք արձանագրենք, որ մենք ոչ մի տան, ոչ մի գյուղի ճանապարհի հարց չենք լուծում: Մենք լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը։  Ու մենք լուծելու ենք այդ հարցը»,- կուսակիցների հետ հանդիպմանն ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա իրենց առաքելությունն է:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ