10 11 2021

Այդ կատեգորիան չպետք է որոշի իմ երեխի ճակատագիրը․ Մնացական Բիչախչյան

Այդ կատեգորիան չպետք է որոշի իմ երեխի ճակատագիրը․ Մնացական Բիչախչյան

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընտրական օրենսգրքով իրավական հնարավորություն սահմանված չէ դատական ակտի հիման վրա անձին ընտրելու իրավունքից զրկելու համար:
Օրինակ՝ շահագրիռ անձի դիմումի համաձայն պետք է ընտրելու իրավունքից զրկվեն մերձավորի մահը ծաղրի առարկա դարձնողները, Հայրենիքի կործանմանն ուղղված գործողություններ և կոչեր անողները, ֆեյսբուքում և այլ սոցցանցերում անձանց վիրավորողները:
Այդ կատեգորիան չպետք է որոշի իմ երեխի ճակատագիրը: Ընդ որում՝ ընտրելու իրավունքից զրկելը պետք է խարան լինի և համարվի ամոթալի երևույթ, նման անձինք պետք է մեկուսացվեն հասարակությունից, մինչև խելքները գլուխները չհավաքեն:
Փոխարենը օրենքով ընտրելու իրավունքից զրկվել են ծանր ու առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտվածները: Իսկ ով ասեց, որ նրանց մեջ չկան հայրենասեր մարդիկ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ