27 12 2018

Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից

Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավով ազատ արձակվեց կալանքից

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը դեկտեմբերի 27-ին գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։

Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Փաստաբանը նշեց, որ դատարանից դուրս գալուց հետո իր պաշտպանյալն ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։

Նշենք, որ այլընտրանային խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ներկայացրել էր փաստաբանը:Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ