ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Խորհրդարանում հայտարարեց, որ իրենց համար այդ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է՝ միաժամանակ նշելով, թե չեն խոչընդոտի դրա ստեղծմանը։
«Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրություններին զերծ պահել վարակից: Հետևաբար, մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն հանձնաժողովում», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը