29 06 2021

Քանի դեռ ՀՀ-ն չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ պետք է գերիների մասին մոռանաք․ Սեիդովը՝ Զոհրաբյանին



Ստրասբուրգում ես 40 րոպեանոց զրույց եմ ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ։ Քննարկվել է ռազմագերիների հարցը, և իմ բոլոր փաստարկներին, որ Ադրբեջանում գտնվող հայերը ռազմագերիներ են, և որ Բաքուն խախտում է միջազգային իրավունքը, ռազմագերիների վերաբերյալ Ժնևյան երրորդ կոնվենցիան, որ Ադրբեջանում, ըստ էության, թքել են անցած տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, Սեիդովը պատասխանում էր, որ Ադրբեջանում ոչ մի ռազմագերի չկա։ Այս մասին հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի հեռացող խորհրդարանի պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։

Սեիդովը, Զոհրաբյանի խոսքով, հայտարարել է, որ իր երկրին փոխանցված Ակնայի ականապատման քարտեզների 50 տոկոսը ֆեյք են:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, ադրբեջանցի պատվիրակը շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, որ կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների վերադարձի հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը։

 
Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ