14 03 2024

Ո՞ր երկրներից են ամենաշատը այցելել Հայաստան 2023թ․ ինֆոգրաֆիկա

Ո՞ր երկրներից են ամենաշատը այցելել Հայաստան 2023թ․ ինֆոգրաֆիկա

 

2023 թվականին ամենաշատը Հայաստան են այցելել Ռուսաստանի Դաշնությունից՝ 1 մլն 139 հազար 853 քաղաքացի։ Երկրորդ տեղում Վրաստանն է՝ 253,759 քաղաքացիով։ Երրորդ տեղում իրանցիներն են՝ 150,766։

Ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք Ամենաշատը Հայաստան այցելած 50 երկրների ցուցանիշը։

Ի դեպ, համաձայն վիճակագրական կոմիտեի, 14-րդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 12,359 ցուցանիշով։ Այդ երկրից այցելածների թիվը, համեմատ 2022-ի, աճել է 2 հազարով։

Ադրբեջանից Հայաստան է այցելել 13 քաղաքացի՝ 2022-ի 5 քաղաքացու դիմաց։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ