Ռուսաստանում աշխատելու արտոնագիր ստանալն ավելի դժվար կլինի: ՌԴ Աշխատանքի նախարարությունը օրինագիծ է պատրաստել, որը նոր սահմանափակումներ է նախատեսում առանց մուտքի վիզայի երկրներից աաշխատանքային միգրանտների համար:
Այժմ Ռուսաստանում աշխատելու համար արտոնագիր ստանալիս աշխատանքային միգրանտի համար միակ սահմանափակումը հենց արտոնագրի արժեքն է: Եթե մարզը համարում է, որ իրենց աշխատանքային միգրանտներ հարկավոր չեն, ապա արտոնագրի գինը բարձրացնում է: Իսկ եթե աշխատուժ է հարկավոր, ապա գինն իջնում է նվազագույնի:
Սակայն ՌԴ աշխատանքի նախարարությունում համարել են, որ այսպիսի կարգավորումը բավարար չէ և նորն են առաջարկել: Մարզերին մասնագիտությունների ցուցակներ կազմելու իրավունք կտրվի, որոնց համաձայն էլ արտոնագրերով միգրանտները կարող են աշխատել: Եթե օտարերկրացին չի տիրապետում ցուցակում նշված մասնագիտություններից որևէ մեկին, ապա արտոնագիր ստանալ և աշխատել դրանով տվյալ մարզում հնարավոր չի լինի:
Նշենք, որ ըստ ՌԴ ՆԳՆ հրապարակած տվյալների՝ 2018 թվականի սկզբից ի վեր ավելի քան 10 հազար օտարերկրացիներ արտաքսվել են երկրից։ Հարկ է նշել ն աև, որ ԵՏՄ անդամ երկրները ունեն ՌԴ քաղաքացիներին համարժեք աշխատանքային իրավունքներ։ Ղրղզստանից, Հայաստանից, Ղազախստանից և Բելառուսից դիմորդներից չի պահանջվում աշխատանքի արտոնագիր ստանալ ՌԴ–ում։ Ի դեպ, Ղրղզստանն ու Հայաստանը ԵՏՄ երկրների շարքում զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղը ՌԴ–ում աշխատողների քանակով։
Վերջին 5 տարիների ընթացքում գրեթե 5 անգամ ավելացել է Ռուսաստանում աշխատող Ղրղզստանի քաղաքացիների թիվը (2017 թվականին՝ 376 863 մարդ, 2012 թվկանաին՝ 79 375) և ավելի քան երկու անգամ ավելացել է Հայաստանի քաղաքացիների թիվը թիվը (2017 թվականին՝ 232 247 մարդ, 2012 թվկանաին՝ 90 549)։ Նրանց հաջորդում է Բելառուսը (2017 թվականին՝ 124 633 մարդ) եւ Ղազախստանը (2017 թվականին՝ 88 202 մարդ): Այս մասին հայտնում է RT-ն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը