23 05 2024

«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը

«Ֆլայ Արնա»-ի աշխատակիցներն ահազանգում են՝ չեն ստացել խոստացված աշխատավարձը

Հայկական «Ֆլայ Արնա» («Fly Arna») ավիաընկերության («Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ) աշխատակիցներն ահազանգում են, որ այս տարվա մարտից հետո, երբ իրենց ծանուցվել է ընկերության գործունեության դադարեցման մասին, աշխատավարձ չեն ստացել, թեև խոստացել են օրենսդրության համաձայն առաջիկա 2 ամսվա համար աշխատավարձ և արձակման նպաստ վճարել։ 

Ընկերության աշխատակիցը, որն, ինչպես իր մյուս գործընկերները, նախընտրում է անանուն մնալ, «Հետք»-ին պատմել է, որ այս տարվա մարտի 19-ին ընկերության էլ. փոստից աշխատակիցները էլեկտրոնային նամակներ են ստացել այն մասին, որ ընկերությունը դադարեցնում է գործունեությունը, և նշված օրվանից լուծվում է ընկերության ու աշխատակիցների մինչև կնքված աշխատանքային պայմանագիրը։ 

«Ծանուցման մեջ հղում է արվում ՀՀ Աշխատանքային օրենսգրքին, որի համաձայն՝ մենք պետք է վճարվենք մինչև մայիսի 19-ի համար, ինչպես նաև՝ արձակման նպաստ ստանանք։ Սակայն, մենք վճարվել ենք միայն մարտի համար։ Դրանից հետո իմացել ենք, որ ընկերության 49%-ի սեփականատեր «Էյր Արաբիա» ընկերությունը հրաժարվել է կառավարումից, որից հետո աշխատավարձերի վճարման կազմակերպման խնդիր է առաջացել, քանի որ չկա տնօրեն, որը կստորագրի դրա ներքո»,- պատմում է աշխատակիցներից մեկը։ 

«Ֆլայ Արնա»-ն հայ-արաբական համատեղ բիզնես ծրագրերից է։ 

«Հայաստանի ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ի 49%-ը պետական է։ Այն պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ին, որն առավել հայտնի է ԱՆԻՖ անունով։ Ֆոնդի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում այս օրերին։

Մյուս  49%-ը պատկանում է արաբական «Ինթերնեշնլ Բիզնես Քամփնի (ՖԶԵ)» ՍՊԸ-ին, որը փոխկապակցված է «Էյր Արաբիա» («Air Arabia») ավիաընկերությանը։ «Ֆլայ Արնա»-ն կառավարող կազմակերպությունը «Էյր Արաբիա» ԲԲԸ-ն է։

Բաժնետոմսերի մնացած 2%-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը ծնունդով Հալեպից է, գործարար։ «Ֆլայ Արնա»-ի սեփականատերերի մասին տեղեկությունները հրապարակված են պետական ռեգիստրում՝ ընկերության կանոնադրության մեջ։ 

Սակայն, ինչպես հայտնի է դարձել, «Ֆլայ Արնա»-ի սեփականատեր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը՝ ԱՆԻՖ-ը, դադարեցնում  է գործունեությունը, և ներկայում ընթանում են ընկերության լուծարման գործընթացի հետ կապված աշխատանքներ։ 

Կառավարության այսօրվա՝ մայիսի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված նախածերից մեկով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի կառավարման լիազորությունը փոխանցվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ ԱՆԻՖ-ը հայտնվել է կոռուպցիոն գործարքների մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ