04 04 2018

Վատիկանում մեծ շուքով կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը

Վատիկանում մեծ շուքով կբացվի Գրիգոր Նարեկացու արձանը

Ապրիլի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, հրավերով Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի, կմեկնի Վատիկան, ուր ապրիլի 5-ին կմասնակցի Ս. Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցելու են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն օրերս հայտնել էր, որ Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանը:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ