16 04 2024

ՔԿ-ն, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ, անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ է իրականացնում նախարարությունում

ՔԿ-ն, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ, անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ է իրականացնում նախարարությունում

Հայաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Առողջապահության նախարարությունում։

«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների կողմից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների օժանդակությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում կատարվում են խուզարկություններ: Մանրամասների մասին, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ․ հիշեցնենք, որ ևս մեկ խուզարկություն իրականացվել էր նաև Կորոնավիրուսի վերաբերյալ հարուցված քրեական գործով, որի արդյունքում եղան կալանավորումներ, այդ թվում՝ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ