24 04 2024

Անահիտ Մանասյանը ասում է, որ ինքը Freedom House-ից առաջ է անդրադարձել խնդիրներին



Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Freedom House-ի  զեկույցին ժողովրդավարության հետընթացի հետկապված․

«Freedom House-ը մեր լավագույն գործընկերներից է և ես համարում եմ, որ շատ կարևոր է բոլոր հնարավոր դերակատարների գնահատականները հաշվի առնելը։ Մինչև Freedom House-ի գնահատականը ես իմ տարեկան հաղորդման շրջանակներում, որը հրապարակվել է մարտի 30-ին, արդեն իսկ անդրադարջ կատարել եմ նշված հանգամանքներին, մասնավորապես, շատ մանրամասն նկարագել եմ ոստիկանության կողմից տարբեր ոչ իրավաչափ երևույթների հետ կապված խնդիրներ»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ