09 07 2021

Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք. Ամրամ Մակինյան

Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք. Ամրամ Մակինյան

Չեմ ճանաչում Որոտանի գյուղապետին, բայց ՔԿ-ի հրապարակած նկարները ցույց են տալիս որ մարդը Որոտան, Սյունիք և Հայրենիք պաշտպանող տեսակից էր, մարդը՝ մարդ էր, հայրենասեր մարդ, Հայրենիքը զենքով պահող մարդ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ձերբակալեցիք նրան, խլեցիք զենքերը և Որոտանն այդ չափով անպաշտպան դարձրիք…

չիմացողների համար նշեմ, որ կապիտուլացիայի ստորագրումից հետո Որոտան գյուղի մի մասը նվիրվել է թուրքերին, մարդիկ իրենց տներում քնում են թուրքից մետրերի հեռավորության վրա և դեռ «հանդգնում» են տանը զենք պահել…

Կեցցե՛ ապագան»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ