29 02 2024

Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

Կոռուպցիոն հանցագործությունները Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականից ի վեր բազմիցս արել է հետևյալ հայտարարությունը՝

«Ես կարող եմ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա»։ Այս հայտարարությունն արել է 17.08.2018թ․, Հանրապետության հրապարակում ելույթում։ Գրեթե նույն հայտարարությունն արել է նաև հետևյալ ամսաթվերին՝ 05․08․2019թ․, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, 24.10.2019թ․՝ ԱՄԷ «Gulf News» թերթի հետ զրույցում, 08.05.2019թ․ մամուլի ասուլիսում՝ կարդալով «100 փաստ Նոր Հայաստանի մասին» և այլն։

Սակայն պաշտոնական վիճակագրությունն իսկ ցույց է տալիս, որ Հայաստանում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև հակառակը՝ աճել է։

Մասնավորապես, ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակումներից առանձնացրել ենք կոռուպցիոն բնույթի հանցագործությունների և կաշառակերության թվերը նախահեղափոխական՝ 2017 թվականին և հաջորդ թվականներին։ Համաձայն այդ թվերի՝ հեղափոխության տարում իսկ կոռուպցիոն հանցագործությունները կրկնապատկվել են, կաշառակերությունը՝ եռապատկվել, իսկ նախորդ տարի՝ 2023 թվականին, կաշառակերությունն աճել է ավելի քան կրկնակի, կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ ավելի քան կիսով չափ։

Մանրամասն՝ ինֆոգրաֆիկայով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ