05 02 2024

«Գրեմմի 2024»-ին հաղթանակներից հետո եղավ նաև ձերբակալություն

«Գրեմմի 2024»-ին հաղթանակներից հետո եղավ նաև ձերբակալություն

Լոս Անջելեսի «Crypto.com Arena» համալիրում կայացել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր իրադարձությունը՝ «Գրեմմի» ամենամյա մրցանակաբաշխությունը, գրում է The Guardian-ը:

Երկար, երբեմն հուզիչ, հաճախ զվարճալի և ընդհանուր առմամբ սահուն մրցանակաբաշխություն, որում գերակշռել են կին արտիստները և գրեթե բոլոր հեռուստատեսային մրցանակները ստացել են կանայք:

Տարվա լավագույն փոփ կատարում և ձայնագրություն՝ Մայլի Սայրուս,

Տարվա երգ՝ Բիլլի Այլիշ,

Լավագույն R&B երգ՝ SZA,

Լավագույն երաժշտական ուրբանա ալբոմ՝ Karol G,

Լավագույն նոր կատարող՝ Վիկտորյա Մոնե, 

Լավագույն «country» ալբոմ՝ Լեյնի Ուիլսոն:

2024 Grammys Winners: The Full List

2024 Grammy Awards: The full list of winners : NPR

Երեկոյի ամենահիշարժան պահը արձանագրվել է Թեյլոր Սվիֆթի կողմից, ով հաղթել է «տարվա ալբոմ» և «Midnights-ի լավագույն փոփ վոկալ ալբոմ» անվանակարգերում՝ միաժամանակ հայտարարելով նոր օրիգինալ ալբոմի՝ «The Tortured Poets Department»-ի թողարկման մասին:

Taylor Swift made history at the Grammy Awards 2024 as she earned her fourth Album Of The Year after making the shock announcement that she will be releasing a new album

Երեկոյից անմասն չեն մնացել նաև վիճաբանություններն ու ձերբակալությունը:

Ամերիկացի ռեպեր Killer Mike-ը ձերբակալվել է «Գրեմմի» մրցանակաբաշխության կուլիսներում ենթադրյալ ֆիզիկական վիճաբանությունից հետո, հենց այն բանից հետո, երբ նա երեք մրցանակ է շահել, այդ թվում՝ իր առաջին մրցանակը ավելի քան երկու տասնամյակի ընթացքում:

Killer Mike Arrested at Grammys for Battery After Winning 3 Awards

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ