15 03 2024

Միջազգային փառատոններին հաջողություն գրանցածները ամսական գումար կստանան․ փոխնախարար



Մշակույթի ոլորտի միջազգային հեղինակավոր փառատոններին և մրցանակաբաշխություններին մասնակցած, մրցանակի արժանացած մշակույթի գործիչները մեկ տարի դրամական խրախուսում կստանան։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

«Այս փուլում մենք առանձնացրել ենք 150 փառատոն ու մրցանակաբաշխություն, սակայն այն կարծրացած ցանկ չէ, մենք ճկուն մոտեցում ենք ցուցաբերում, հնարավոր է այն համալրվի։ Սա կարևոր նախաձեռնություն է, ես կարող եմ ասել՝ աննախադեպ։ Միջազգային փառատոններին ու մրցանակաբաշխություններին հաջողություն գրանցած գործիչներն ամսական կստանան խրախուսում 200 հազարից 800 հազար դրամի շրջանակում՝ կախված արդյունքից։ Այսինքն՝ մեկ տարի ամեն ամիս ստանալու են խրախուսական գումար»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ