27 12 2023

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց



 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում։

Դատական նիստից հետո Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մանրամասներ հայտնեց գործից՝ նշելով․ «Երկարաժամկետ ընթացքի արդյունքում ենք հանգրվանել այս իրավիճակին։

Բոլորդ գիտեք, որ Պարոն Քոչարյանը հակասահմանադրական ճանաչված հոդվածով շուրջ ավելի քան մեկուկես տարի գտնվել է կալանքի տակ։ Այդ ընթացքում առողջական որոշակի խնդիրներ է ձեռք բերել, որի ընթացքում մի քանի անգամ դատարանի թույլտվությամբ հետազոտութուներ է անցել։

Այս տարվա մայիսի ամսին, երբ վաղեմության ժամկետը առաջարկվել է դատարանի կողմից, մենք, վստահ լինելով, որ որևէ հանցագործություն չենք կատարել, առնչութուն չունենք այդ ամենի հետ, ընդ որում՝ դատարանները ևս երբ կալանք խափանման միջոց են քննարկել, արձանագրել են հիմնավոր կասկածի բացակայությունը «Սիլվայի գործի» դրվագով, պնդել ենք, որ դատաքննություն իրականացվի։

Սեպտեմբեր ամսին կրկին դատարանի կողմից առաջարկ է եղել վաղեմության ժամկետ կիրառել։ Մենք հույս ունեինք Հայաստանի դատական համակարգում արդարադատության հասնել, արդարության հասնել և պնդել ենք, որ գործի քննությունն ընդհանուր կարգով իրականացվի։

Այնուհետև տեղի ունեցավ կառավարության հայտնի նիստը, որտեղ կառավարության  ղեկավարը հստակ նշեց, որ՝ մեղադրական դատավճիռներ են պետք, դատական նիստերը չեն կայանում։ Դատարաններն այդ հրահանգը ստացան ու որևէ հանգամանքի վրա ուշադրություն չդարձնելով, նույնիսկ անիրական պայմաններում նշանակում էին դատական նիստեր։ Օրինակ՝ ես Գորիս քաղաքաքում ծանրաբեռնվածություն ունեի ոչ պակաս հնչեղ գործով, և դա իմանալով՝ դատական նիստ էր հրավիրվում։

Դեկտեմբեր ամսին պարոն Քոչարյանն անհրաեշտություն ուներ Հայաստանից կարճատև մեկնելու՝ հետազոտությունների։ Նույն ժամանակահատվածում տեղի չէին ունենում դատական նիստեր։ Աննա Դանիբեկյանը, քաջ գիտակցելով՝ դատական նիստը չանցկացնելը ինչով կարող է իրեն սպառնալ՝ կառավարության հայտնի նիստից հետո, էդ օրերին նշանակում էր դատական նիստեր, որոք չէին կայանում։ Ըստ էության, որոշում չկայացարեց Ռոբերտ Քոչարյանի ելքը թույլատրելու հետ կապված։

Դրանից հետո նոր համաձայնություն է ձեռք բերվել կլնիկայի հետ, որ անցներ հետազոտություն, հունվար ամսին։ Ընդ որում, այնպիսի ամսաթվերի, որի շրջանակներում կրկին դատական նիստ օբյեկտիվ պատճառով տեղի չէր ուննալու, քանի որ Արմեն Գևրորգյանի պաշտաբնը ՀՀ-ում չի լինելու։ Դատարանը մինչ այդ թույլատրած լինելով նույնական հանգամանքներով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանի ելքը, այս անգամ մեզ դրեց ընտրության առջև՝ կամ չեք գնում, ձեր առողջությամբ չեք զբաղվում և շարունակում եք այս գործով դատական նիստերին ներկայանալ, որոնք, ըստ էության, չէին կայնանալու։

Պարոն Քոչարյանի դիրքորոշումը էս գործը ավարտելու վերաբերյալ բացառապես կապված է եղել այն հանգամանքի հետ, որ այլընտրանք չի եղել իր առողջությամբ զբաղվելու համար։ Դա է պատճառը, որ մայիս ամսից այդպիսի հնարավորություն ունենալով՝ մենք փորձել ենք ընդհանուր կարգով քննություն իրականացել և ապացուցել մեր անմեղություը։ Սակայն այս պարագայում դատարանը մեզ այլ ելք չի թողել, քան պարտադրված այդ դիրքորոշումը հայտնել և գործի վարույթը կարճել։ Այժմ արգելքը վերացել է, և պարոն Քոչարյանը կարող է մեկնել ՀՀ-ից։

Այսինքն, եթե այս ամենը մենք դիտարկում ենք մայիս ամսից մինչև այս պահը, ակնհայտ է, որ ՀՀ-ն, ի դեմս դատական համակարգի, նժարի վրա դնելով պարոն Քոչարյանի առղջությունը և արդարության հասնելու հնարավորությունը, ակնհայտ ընտրության շատ նվազ հնարավորություն է մեզ թողել, ինչի համար էլ մենք նման միջնորդութամբ ենք հանդես եկել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ