23 06 2020

Հակաիրավական եղանակով փոփոխության ենթարկվեց մեր երկրի բարձրագույն օրենքը. Գոհար Մելոյան

Հակաիրավական եղանակով փոփոխության ենթարկվեց մեր երկրի բարձրագույն օրենքը. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ խորհրդարանի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունների փաթեթին՝ այն որակելով ապօրինի գործընթաց։ Գոհար Մելոյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երեկ Հայաստանի Հանրապետությունում գրանցվեց հերթական աննախադեպ իրադարձությունը՝ հակաիրավական եղանակով փոփոխության ենթարկվեց մեր երկրի բարձրագույն օրենքը՝ Սահմանադրությունը՝ գործընթացը զուգորդելով Քրեական օրենսգրքով նախատեսված արարքների առերևույթ հատկանիշներով։

Այս ապօրինի գործընթացի սցենարը կանխատեսելի էր դեռևս հունվար ամսին, երբ նույնաբնույթ եղանակով իշխող ուժը փորձում էր այն կյանքի կոչել, սակայն քննադատությունների արդյունքում որոշեց պատասխանատվության բեռը տեղափոխել հանրության դաշտ, և հակաիրավական եղանակով նշանակվեց հանրաքվե։

Զարգացումների արդյունքում, հաշվի առնելով վարկանիշային անկումը և հաշվի չառնելով նոր կորոնավիրուս վարակի դեմ ձախողված պայքարը՝ երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական և սոցիալ-տնտեսական իրավիճակը՝ ամեն դեպքում իշխող ուժը կյանքի կոչեց նույն վերջնանպատակով նախնական սցենարը՝ միանձնյա մեկ օրվա ընթացքում փոփոխելով երկրի Սահմանադրությունը, բացահայտորեն ոտնահարելով իշխանության տարանջատման սկզբունքը, շրջանցելով զսպող ու հակակշռող գործառույթ կատարող սահմանադրական մարմիններին՝ Սահմանադրական դատարանին, Հանրապետության նախագահին, ընդդիմադիր խմբակցություններին»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ